Քաղաքապետի խոսնակը՝ Հայկ Մարությանի և Սասուն Միքայելյանի հարաբերությունների մասին

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի և ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի միջև բացառապես բարեկամական հարաբերություններ են՝ հիմնված փոխադարձ հարգանքի վրա:

Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։

«Հայկ Մարությանը և Սասուն Միքայելյանը վերջին անգամ հանդիպել են այս տարվա փետրվարի 12-ին «Երկրապահի» վարչությունում, որտեղ ջերմ ու անմիջական մթնոլորտում քննարկվել են երկու կառույցների համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր:

Ցավով ենք արձանագրում, որ «Իրավունք» թերթի տպած, որևէ փաստական հիմք չունեցող էժան բամբասանքը որպես «մամուլի տեսություն» արտատպել են մի շարք հեղինակավոր լրատվական կայքեր: Խնդրում ենք այդ լրատվամիջոցներին՝ հանուն լրագրողական բարեխղճության եւ համաձայն «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի, հրապարակել սույն հերքումը»»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել