Հայաստանում կորոնավիրուսից արդեն 3200 մարդ է մահացել

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ մարտի 2-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 172456 դեպք, որոնցից 163738-ն` առողջացած, 3200-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4700 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 736590 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 2951 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 240 նոր դեպք: Ունենք 227 առողջացած և 5 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 818 է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել