Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը քննության է առել քրեական գործը ըստ մեղադրանքի`Համբարձում Ո.-ի:
Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա առանց իրացնելու նպատակի ապօրինի ձեռք է բերել, վերամշակել, պատրաստել և պահել զգալի չափերով` 2.93 գրամ «Չորացված մարիխուանա» տեսակի թմրամիջոց, ինչպես նաև ապօրինի ձեռք է բերել և պահել ռազմամթերթ հանդիսացող 7.62 մմ տրամաչափի փամփուշտ :
Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Նյութի սկզբնաղբյուրը հանդիսանում է www.datalex.am կայքը:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net