ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանությունը հայց է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ Գոռ Մ.-ի՝ 500.000 ՀՀ դրամ գումարի բռնագանձման պահանջի մասին, իսկ Գոռ Մ.-ն` հակընդդեմ հայց ընդդեմ ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության՝ 2010 թվականի հուլիսի 26-ի թիվ ԱԲ 770260 որոշումը վերացնելու պահանջի մասին:
26.07.2010թ. Գոռ Մարտիրոսյանը տրանսպորտային միջոցի համարանիշները հանձնել էր այլ անձի այն վարելու նպատակով, որի համար ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 123.5-րդ հոդվածի 5-րդ մասի հիմքով, այն է` տրանսպորտային միջոցը տնօրինողի կողմից հաշվառման համարանիշն այլ անձի հանձնելը` առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
26.07.2010թ. թիվ ԱԲ 770260 որոշմամբ Գոռ Մարտիրոսյանը ենթարկվել է վարչական պատասխանատվության` տուգանքի 100.000 ՀՀ դրամի չափով։ Նշված գումարը չվճարվելու հիմքով այն հնգապատկվել է։
Դատարանը վճռեց ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության հայցը բավարարել և Գոռ Մ.-ից հօգուտ ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության ծառայության բռնագանձել 500.000 ՀՀ դրամ։
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը որոշեց վերաքննիչ բողոքը մերժել:
Աղբյուրը` Իրավաբան.net