Արքեպիսկոպոս Նավասարդ Կճոյանին առաջադրված մեղադրանքը ամբողջովին անհիմն է. փաստաբան Արմինե Ֆանյան
Ազգային անվտանգության ծառայությունը 2020 թվականի ապրիլի 15-ին հայտարարություն տարածեց, որ քրեական գործերից մեկի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել Հայ Առաքելական Եկեղեցու թեմերից մեկի առաջնորդական փոխանորդին: Ավելի ուշ պարզ դարձավ, որ խոսքը Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի մասին է։
Քրեական գործը, որի շրաջանակներում մեղադրանք է առաջադրվել արքեպիսկոպոս Կճոյանին, շուրջ 8 տարվա պատմություն ունի։ Խոսքը տարիներ առաջ բացահայտված, սկանդալային հայտնի գործերից մեկի՝ Կիպրոսի օֆշորային գործի մասին է, որի շրջանակներում նշվում էր նաև նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի և Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի անունը։ Գործարար Փայլակ Հայրապետյանը նրանց մեղադրում էր իրեն ունեզրկելու համար։
Այս գործով որպես մեղադրյալ էր ներգրավված գործարար Աշոտ Սուքիասյանը, դատական նիստերի մեկի ժամանակ նշել էր, որ Նավասարդ Կճոյանն իր կնքահայրն է։ Արքեպիսկոպոս Կճոյանի պաշտպան Արմինե Ֆանյանը նշում է, որ մեղադրանքն ամբողջովին անհիմն է։
Մանրամասները՝ տեսանյութում