Փետրվարի 17-ից հետո հնարավոր է ջերմաստիճանի կտրուկ անկում․ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն

Հարգելի հայրենակցիներ, հանրապետությունում վերջին 10 օրերին օդի ջերմաստիճանը անոմալ բարձր է, և իր կլիմայական ցուցանիշներով համապատասխանում է մարտի երրորդ տասնօրյակին։ Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի փոխտնօրեն Գագիկ Սուրենյանը։

«Հորդորում ենք, հատկապես հովտային և նախալեռնային գոտիներում ծառերի էտ և այգեբաց չկատարել, քանի որ փետրվարի 17-ից հետո հնարավոր է ջերմաստիճանի կտրուկ անկում»,-նշվում է հաղորդագրության մեջ։

Երևան քաղաքում՝

Փետրվարի 10-ի ցերեկը, 11-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

 

Հանրապետության տարածքում՝

Փետրվարի 10-ի ցերեկը, 11-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10մ/վրկ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել