ԿԳՄՍ նախարարը սկսեց բանավիճել ԱԺ պատգամավորի հետ

Ազգային ժողովում ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը ներկայացրեց «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքում և հարակից օրենքի նախագծերում փոփոխությունների և լրացումների փաթեթը։

«Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» եւ 22 այլ օրենքներում լրացումներ եւ փոփոխություններ նախատեսող օրինագծերի փաթեթով գործադիրն առաջարկում է սահմանել բարձրագույն ուսումնական հաստատություններին եւ գիտական կազմակերպություններին պետական աջակցության տրամադրման սկզբունքները, մեխանիզմները:

ԱԺ անկախ պատգամավոր Գոռ Գևորգյանի ելույթի ժամանակ նախարարը, համաձայն չլինելով վերջինիս արտահայտած մտքերին, սկսեց տեղից խոսել, բանավիճել պատգամավորի հետ։

Մանրամասները՝ տեսնայութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել