Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող բնակավայրերում դադարեցվել են որոնողական աշխատանքները. ԱՀ ԱԻՊԾ

Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են.

«ԱՀ ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող բնակավայրերում այսօր ևս դադարեցվել են որոնողական աշխատանքները:

Պատճառն ադրբեջանական բանակում այսօր իրականացվող հերթափոխն է: Աշխատանքները կվերսկսվեն վաղը:
Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերված զոհված զինծառայողների աճյունների թիվը փետրվարի 8-ի դրությամբ 1367 է»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել