Թափուր աշխատատեղ՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի  նախարարությունը (այսուհետ` Նախարարություն) հայտարարություն է հրապարակել տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնում փորձագետ ներգրավելու մասին։

Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնում փորձագետը պետք է իրականացնի հետևյալ գործառույթները՝

  1. Վիդեո և աուդիո մոնտաժի աշխատանքներ,
  2. Անիմացիոն հոլովակների պատրաստում,
  3. Աուդիովիզուալ բովանդակության ստեղծում/դրանց հետ կապված հարակից այլ աշխատանքներ:

Նշված պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`

  • Բարձրագույն կրթություն
  • մոնտաժի հմտություններ, աուդիովիզուալ բովանդակության ստեղծման համար անհրաժեշտ մասնագիտական գիտելիք, առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ, անիմացիոն հոլովակների պատրաստման փորձ։

փորձագետ ներգրավելու ժամկետն է՝ մեկ տարի:

Դիմող  ՀՀ քաղաքացիները  պետք է ներկայացնեն հետևյալ  փաստաթղթերը

  • դիմում.
  • տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների  և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից  ներկայացվող պահանջների  բավարարումը հավաստող փաստաթղթերի դիպլոմի(ների), վկայական(ների), պատճենները բնօրինակների հետ միասին.
  • արական սեռի անձինք նաև զինգրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր  և զորակոչային  տեղամասին կցագրման  վկայական.
  • Հայտարարություն նշված սահմանափակումների բացակայության մասին՝
  • պաշտոնից ազատվել կամ ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիառելու,
  • օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու,
  • օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու,
  • «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու,
  • Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:
  • մեկ գունավոր լուսանկար 3X4 սմ չափսի.
  • անձնագրի պատճենը (առաջին և գրանցման էջերով).
  • ընտրություն կատարելու եղանակը՝ դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն, փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում ընտրված քաղաքացիների հետ հարցազրույց

Փաստաթղթերը ընդունվում են ամեն օր, ժամը 9։00-12։30-ը,  բացի շաբաթ և կիրակի օրերից:

Դիմումների ընդունման վերջին ժամկետ 11․02․2021թ .:

Մանրամասներն՝ այստեղ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել