Մեղադրանք է ներկայացվել տոկոսով փող տալու համար

Սվետլանա Գ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2006թ. դեկտեմբերի 18-ին Դ. Մալյան փողոցի X շենքի թիվ X բնակարանում ամսական 3 տոկոս տոկոսադրույքով 3 տարի ժամկետով Հրանուշ Թ.-ին տրվել է 11.812.775 ՀՀ դրամին համարժեք 32500 ԱՄՆ դոլար գումար և մինչև 2010 հոկտեմբեր ամիսը ներառյալ ստացել է ՀՀ Կենտրոնական բանկի սահմանված բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկը գերազանցող տոկոսներ:

Մեղադրյալ Սվետլանա Գ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:

Հիշեցնենք, որ համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի՝

1. Վաշխառությունը՝ պարտք տրված դրամի կամ տեսակային հատկանիշով որոշվող գույքի համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկը գերազանցող չափով տոկոսներ ստանալը, ինչպես նաև անձի հետ նրա համար ծայրահեղ ոչ ձեռնտու պայմաններում այլ գործարք կատարելը, որից օգտվել է մյուս կողմը՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

2. Նույն արարքը՝
1) որի հետևանքով տուժողն ընկել է նյութական ծանր կացության մեջ,
2) որը կատարվել է որպես արհեստ,
3) որը կատարվել է տուժողի անչափահաս լինելը կամ մտավոր զարգացման թերություններն օգտագործելով՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից վեցհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով:

Նյութում ներկայացված անձանց անունները հասկանալի պատճառներով փոփոխված են:

Նյութի սկզբնաղբյուրը հանդիսանում է www.datalex.am կայքը:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել