Տեղեկությունն ու տեղեկացված լինելը մեր օրերում ամենամեծ զենքն է:
Ուստի կարևոր է ունենալ որևէ երաշխիք առ այն, որ այն տեղեկությունը, որը վերաբերում է մեր իրավունքներին և օրինական շահերին, պատշաճ կերպով կտրամադրվի մեր համապատասխան իրավասու մարմնի կողմից:
Անձին՝ անմիջականորեն նրա իրավունքներն ու օրինական շահերը շոշափող և սահմանված կարգով հավաքված փաստաթղթերը կամ նյութերը ներկայացնելուց պաշտոնատար անձի կողմից ապօրինի հրաժարվելը կամ անձին այդպիսի տեղեկությունը ոչ լրիվ կամ դիտավորյալ աղավաղված ներկայացնելը, եթե դա տվյալ անձի իրավունքներին և օրինական շահերին վնաս է պատճառել, պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով:
Աղբյուրը` Իրավաբան.net