Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը քննության է առել քրեական գործն ըստ մեղադրանքի Պարույր Մ.-ի:
Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ ՊՆ թիվ X զորամասի 3-րդ գումարտակի 10-րդ վաշտի 2-րդ դասակի 1-ին ջոկի պարտադիր ժամկետային զինծառայող, կոչումով շարքային, զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց ժամանակավորապես խուսափելու նպատակով 18.12.2012թ., զորամասի կացարանում, մեխով իր ձախ նախաբազկի ափային երեսի միջին 1/3-ի շրջանում ճանկռվածքների ձևով մարմնական վնասվածքներ է հասցրել և նույն օրը տեղափոխվել զին. հոսպիտալ և մինչև 16.02.2013թ. գտնվել այնտեղ` փաստացի շուրջ 2 ամիս խուսափելով զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց:
Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել հրամանատարությնա հսկողությանը հանձնելը.
Տեղեկացնենք, որ համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 363-րդ հոդվածի` իրեն որևէ վնասվածք պատճառելու (անդամախեղելու), հիվանդության սիմուլյացիայի, կեղծ փաստաթղթեր օգտագործելու կամ խաբեության այլ միջոցով կամ ապօրինի այլ եղանակով զինծառայողի կողմից զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց ժամանակավորապես խուսափելը՝ պատժվում է կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:
Նյութի սկզբնաղբյուրը հանդիսանում է www.datalex.am կայքը:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net