Ռուս խաղաղապահներն իրենց տներ են ուղեկցել Հայաստանից Արցախ վերադարձած նոր խմբի: Երևանից Արցախ է մեկնել 235 փախստական: Այս մասին տեղեկանում ենք Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարությունից:
Մինչև այսօր իրենց մշտական բնակության վայր է վերադարձել 48 հազար 694 փախստական:
Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի զինծառայողները ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձն իրենց մշտական բնակության վայրեր, տրամադրում են մարդասիրական օգնություն և վերականգնում են քաղաքացիական ենթակառուցվածքները:
Իրականացնում են իրավիճակի շուրջօրյա մոնիտորինգ և քսաներեք դիտակետերում հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն: