Աղոթում եմ բոլոր հիվանդների համար և շուտափույթ ապաքինում մաղթում․ նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ուղերձ է հղել Քրիստոսի Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ: Ուղերձում ասված է.

«Այսօր մեր Տեր Հիսուս Քրիստոսի Ծննդյան և Աստվածահայտնության տոնն է:

Այն իր մեջ սիրո, համերաշխության և հանդուրժողականության խորհուրդ ունի, այն ամենը, ինչ հատկապես այս օրերին անհրաժեշտ է մեզ։

Թող այդ խորհուրդը մեր մեջ ամրապնդի գիտակցությունը, որ համախմբված ու միասնական, Տիրոջ զորությունը մեր հոգում ունենալով, հույսով ու հավատով լեցուն կարող ենք և կարողանալու ենք ոտքի կանգնել և կառուցել մեր երկիրը, հաղթանակելու վստահությամբ գնալ առաջ։

Թո՛ղ Հույսը, Հավատը, Սերը լուսավորեն բոլորիս հոգիները, մեր ընտանիքներն ու խաղաղություն սփռեն ամենուր։

Աղոթում եմ բոլոր հիվանդների համար և շուտափույթ ապաքինում մաղթում:

Քրիստոս ծնվեց և հայտնվեց:
Ձեզ և մեզ մեծ Ավետիս»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել