Կարևոր փոփոխություն տարածաշրջանում. թուրքագետ

Թուրքագետ Վարուժան Գեղամյանը իր բլոգում գրել է.

«Կարևոր փոփոխություն տարածաշրջանում։ Այսօր Սաուդյան Արաբիան դադարեցնում է Կատարի պետության ցամաքային և օդային շրջափակումը։ Սպասվում է, որ այսօր Ծոցի համագործակցության խորհրդի նիստի ժամանակ Կատարի և Ծոցի մյուս երկրների միջև 2017թ. սկսված ճգնաժամը հնարավոր է լուծվի։ Դեռևս հայտնի չէ, արդյոք շրջափակմանը մասնակցած ԱՄԷ-ն, Բահրեյնը և Եգիպտոսը նույնպես կհետևեն Սաուդյան Արաբիայի օրինակին։

Ցանկացած դեպքում, սա կարևոր փոփոխություն է։ Կատարը Մերձավոր Արևելքում Թուրքիայի գլխավոր դաշնակիցն է։ Պատահական չէ, որ սաուդները պարբերաբար խոսում են Ծոցի երկրների համախմբման անհրաժեշտության մասին՝ ընդդեմ ընդհանուր թշնամու (առաջին հերթին Թուրքիա և մասամբ՝ Իրան)։
Կհետևենք։
ՀԻՇԵՑՈւՄ. ՀՀ ներկայիս ապաշնորհ իշխանությունների պատճառով մենք կորցրել ենք մեր հայրենիքի 1/4-ը»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել