«Հայաստան» համահայկական հիմնադրամից տեղեկանում ենք.
Շուտով Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունը կընդունի մի քանի տասնյակ տեղահանված ընտանիքների:
Գիշերօթիկ հաստատության կաթսայատունը և ջեռուցման համակարգը անսարք վիճակում էին գտնվում, ուստի Հիմնադրամը ստանձնել է վթարված համակարգի հիմնանորոգման ծախսերը։
Շենքի ջեռուցման ապահովման շնորհիվ բազմաթիվ տեղահանված արցախցի ընտանիքներ կկարողանան ցրտաշունչ ձմռանը ապաստանել այս հաստատությունում։