Հունվարի 4-ի դրությամբ հայտնաբերվել է 1184 աճյուն, որոնց մեջ կան նաև քաղաքացիական անձանց մարմիններ. ԱՀ ԱԻՊԾ

Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են.

«Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարարական ջոկատները 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր շարունակում են որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնել թշնամու վերահսկողության տակ անցած տարածքներում՝ որտեղ սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 9-ը ռազմագործողություններ են տեղի ունեցել:

Որոնողական աշխատանքների արդյունքում 2021 թվականի հունվարի 4-ի դրությամբ, ընդհանուր առմամբ հայտնաբերվել է 1184 աճյուն, որոնց մեջ կան նաև քաղաքացիական անձանց մարմիններ:
Հունվարի 3-ին Արցախի հարավային (Հադրութ-Մեխակավան) ուղղություններից 20 մարմին է հայտնաբերվել, որից մեկը քաղաքացիական տարեց մարդու աճյուն էր՝ Կարմրակուճ գյուղի տարածքից: Նրա ինքնությունը պարզելու համար կատարվում է դատաբժշկական փորձաքննություն:

Երեկ, հունվարի 4-ին Մեխակավան(Ջաբրաիլ)-Հադրութ ուղղություններից հայտնաբերվել է 9 աճյուն: Նրանց մեջ եղել են նաև 3 քաղաքացիական անձինք (երկու կին, մեկ տղամարդ):
Որոնողափրկարարական աշխատանքներն այսօր շարունակվում են Թալիշ-Մատաղիս, Հադրութի շրջան և Վարանդայի (Ֆիզուլի) ուղղություններում:

Ծառայության տնօրեն, գեներալ-մայոր Կարեն Սարգսյանի միջամտությամբ աշխատանքներին մասնակցում են նաև զոհված կամ անհետ կորած զինծառայողների հարազատները, ինչպես նաև տարածքներին ծանոթ ուղեկցողները կամ ռազմագործողություններին մասնակցած կամավորները»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել