Խոսեցի Սիսիանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեղու հոգևոր հովիվ Տեր Պարգև քահանա Զեյնալյանի հետ․ պատգամավոր

ԱԺ պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Խոսեցի Սիսիանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեղու հոգևոր հովիվ Տեր Պարգև քահանա Զեյնալյանի հետ։

Տան խուզարկության մասին լուրը հերքեց։

Հեռախոսահամարս ունի։

Պայմանավորվեցինք, որ զանգի, եթե հարկ լինի։

Հուսով եմ՝ իմ հայրենի Սիսիանում միջադեպեր չեն լինի…»։

Հիշեցնենք, որ Սիսիանի քաղաքային պանթեոնում Նիկոլ Փաշինյանը հարգանքի տուրք մատուցեց հերոսների հիշատակին։ Պանթեոնում վարչապետը մի քանի զոհված զինծառայողների հարազատների հանդիպեց, որից հետո մտավ պանթեոնի եկեղեցի։

Եկեղեցու հոգևոր սպասավորը չսեղմեց վարչապետի ձեռքը և ցույց տվեց եկեղեցուց ելքը։ Դա զայրացրել է որոշ քաղաքացիների։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել