Արթուր Վանեցյանը և Շիրակի թեմի առաջնորդը հանդիպել են

«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանն այսօր հանդիպել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել սրբազանի հետ։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ այսօր Արթուր Վանեցյանը հարգանքի տուրք է մատուցել Գյումրիում՝ 32 տարի առաջ տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակին։ Գյումրի էր մեկնել նաև Նիկոլ Փաշինյանը։ Հատկանշական է, որ Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բակում՝ հուշակոթողում երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին նվիրված արարողակարգը չէր վարում Միքայել սրբազանը, նրան փոխարինում էր մեկ այլ հոգևորական։ Շիրակի թեմի առաջնորդը «Հրապարակի» հետ զրույցում նշել էր. «Նա իմ վարչապետը չէ, որ ես նրա առաջ հոգեհանգստի կարգ մատուցեի»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել