Ամեն օրը, ամեն ժամը կարևոր է…մեր զավակների կյանքն է վտանգված. Վարդան Պետրոսյան

Դերասան Վարդան Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Սիրելի բարեկամներ,

Ես ուզում եմ ձեր ուշադրությունը կենտրոնացրել այսօրվա ամենացավոտ, ամենածանր ու ողբերգական ու դեռեւս արժանի ուշադրության չարժանացած՝ հայ ռազմագերիների փոխանակման խնդրի վրա։
Համացանցում տեղադրված նյութերից պարզ երեւում է, թե ինչ վերաբերմունքի են արժանանում նրանք գերության մեջ՝անմարդկային խոշտանգումներ, նվաստացումներ…

Ադրբեջանական կողմն ամեն կերպ խոչնդոտելով, ձգձգում է փոխանակման գործընթացը, մյուս կողմից էլ, խախտելով հրադադարի պայմանավորվածությունը, դարանակալելով, խաղաղություն հաստատված տարածքներում, շարունակում է հայ մարդկանց գերեւարել, ոչ միայն զինվորների, այլ նաեւ խաղաղ քաղաքացիական բնակչության մեջ։
Խնդրում եմ միանալ մեզ եւ բողոքի ձայն բարձրացնել աշխարհի բոլոր երկրներում, միջազգային բոլոր կազմակերպություններում այս հարցի շուտափույթ կարգավորման համար։

Հիշեք, որ ամեն օրը, ամեն ժամը կարեւոր է։ Մեր զավակների կյանքն է վտանգված։

Վաղը՝ նոյեմբերի 29 ին խաղաղ երթ է կազմակերպվում Երեւանի օպերայի հրապարակից դեպի օտարերկրյա դեսպանատներ։
Միացեք մեզ»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել