Ադրբեջանը միջազգային պարտավորություններ ունի ռասսայական, էթնիկ խտրականության հետ կապված․ փոխնախարար
Ադրբեջանը ՄԱԿ-ի ռասսայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի կողմ է, կողմ է նաև Հայաստանը։ Այս կոնվենցիան կարևորագույն իրավունքների երաշխավորություն է պահանջում անդամ պետություններից։ Տվյալ դեպքում՝ Ադրբեջանը պարտավորություններ ունի։
Այս մասին Իրավաբան․net-ի հետ զրույցում ասաց արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանը։
«Պատերազմի ընթացքում փաստերն այնքան շատ են, որ Ադրբեջանի կողմից ռասսայական խտրականությունը կամ էթնիկ ծագման հիմքով խտրականությունը ուղղակի պետական քաղաքականության մակարդակ է բարձրացված։ Այդ ռասսայական ատելության հիմքով ատելության խոսքն է, որ գործիք է եղել պատերազմը սանձազերծելու և իր հասարակությանը տարիներ ի վեր հացի պես ատելություն կերակրելով հասցնելու այն իրավիճակին, որ հասարակությունը խաղաղություն չի տենչում, այլ՝ կռիվ ու պատերազմ»,-նշում է փոխնախարարը։