Այն ուշադրությունն ու հոգատարությունը, որ ցուցաբերվում է հիվանդների նկատմամբ, չեմ տեսել եվրոպական և ամերիկյան որևէ բարձրակարգ բուժհաստատություններում․ Մանուկ Մանուկյան

Քաղաքացի Մանուկ Մանուկյանը շնորհակալական նամակ է հրապարակել, որում նշվում է․

«Հարգարժան պարոն նախարար, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ և Ձեր անմիջական նախաձեռնությամբ ստեղծված Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող COVID-19-ով հիվանդների համար նախատեսված՝ մասնագիտացված «Սուրբ Աստվածամայր» բուժհաստատության ողջ
անձնակազմին ինձ ցուցաբերած բուժօգնության համար:

Պարոն Թորոսյան, անձամբ Ձեզ եմ ուղղում երախտիքիս խոսքը նման բարձրակարգ բժիշկներով և մարդկային բարձր արժանիքներով օժտված բուժանձնակազմով հաստատություն ստեղծելու համար: Այն ուշադրությունն ու հոգատարությունը, որ ցուցաբերվում է հիվանդների նկատմամբ, չեմ տեսել եվրոպական և ամերիկյան որևէ բարձրակարգ բուժհաստատություններում:

Չգիտեմ ինչպես և ինչ բառերով հայտնեմ իմ խորին շնորհակալությունը Ձեզ՝ կյանքս փրկելու համար:

Ձեր պես գործի նվիրյալների շնորհիվ այսօր հազարավոր մարդկային կյանքեր են փրկվում: Պատերազմի այս ծանր օրերին դուք հերոսական աշխատանք եք կատարում: Հերոսները միայն մարտի դաշտում չեն լինում: Դուք մերօրյա հերոսներն եք… խոնարհվում եմ Ձեր և ամբողջ անձնակազմի առաջ:

Օրհնանքս Ձեզ և Ձեր բուժանձնակազմին:

Առո՛ղջ եղեք…

Հարգանքներով՝ Մանուկ Մանուկյան»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել