Դավաճանությունն ինձ համար կլինի այն, որ Փաշինյանը այս պահին հրաժարական տա և ազգին թողնի չկայացած կուսակցական նոմենկլատուրայի․ Գևորգ Գյոզալյան

Փաստաբան Գևորգ Գյոզալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Դավաճանությո՞ւն – Դավաճանությունն ինձ համար կլինի այն, որ Փաշինյանը այս պահին հրաժարական տա և ազգին թողնի չկայացած կուսակցական նոմենկլատուրայի, իրենց քրեական գործերով մտահոգ հաստագլուխների, թաղային կեղծարար «հեղինակությունների», նախկին չաղ ու բախտավոր ժամանակների «հերոսների», հաստափոր շտաբային զինվորականների, կեղծ սպաների, կեղծարար դատավորների, ամեն ինչ փողով չափողների ձեռքը: Ահա սա ինձ համար կլինի դաշյուն խրել սահմանում կռված տղերքի սիրտը: Ահա սա կլինի ամենամեծ պանդխտության սկիզբը:

Մի փոքր թթխմորը խմորում է ամբողջ զանգվածը: Մի՛ վախեցեք թթխմորից, ամուր կանգնեք ոտքերի վրա և թույլ մի տվեք ձեր փոխարեն թթխմորը որոշի թե ով երբ պետք է հեռանա: Ոնց հասկանում եմ թթխմորը արդեն շատերիդ բերանն է խմորել, դե՛ն նետեք այն:

Հ.Գ. Ժողովուրդը պետք է որոշի թե ով պետք է լինի իշխանություն և դա պետք է անի ոչ թե իր սգի մեջ, իր էմոցիոնալ հոգեվիճակի մեջ, ոչ թե այսպահական իրավիճակից ելնելով, այլ սառը, հոգեպես կայուն և սթափ հոգեվիճակում, քանի որ այժմ թթխմորը իր դերի մեջ մտած մանիպուլացնում է յուրաքանչյուրին և ամեն ինչ, միայն թե հագուրդ տա իր թաքնված երազանքներին…»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել