Նոյեմբերի 19-ի ժամը 11:00-ի դրությամբ, Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 3 697 նոր դեպք: Ընդհանուր դեպքերի քանակը երկրում 93 092 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 2 409 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 73 877 մարդ:
Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում վարակից մահացել է ևս 38 մարդ, ընդհանուր՝ 753:
Կարանտինային գոտում է գտնվում 2 186 մարդ, ստացիոնար վերահսկողկության ներքո՝ 5 833 մարդ: Հյուրանոցային պայմաններում բուժվում է 3 518 պացինետ: