ԱԳՆ նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանը պաշտոնը թողնելուց հետո, առաջին գրառումն է կատարել թվիթերյան իր միկրոբոլոգու: Նա գրել է.
«Դժվար ժամանակներ են Հայաստանի համար: Աշխարհաքաղաքականությունն իրենն անում է: Բռնակալներն և բարբարոսները այժմ աղմկում են: Բայց ես կասկած չունեմ իմ ժողովրդի ուժի, տոկունության և իմաստության վրա: Մենք միասին կբարձրանանք, կվերականգնվենք և կշարունակենք ապրել հպարտությամբ ու արժանապատվությամբ: Աստված օրհնի #Հայաստանը #ArtsakhStrong»։