Ավստրիայի, Շվեյցարիայի և ԱՄՆ-ի հայ համայնքները ՄԱԿ-ի երեք գլխավոր գրասենյակների մոտ միաժամանակ կազմակերպել են լուռ հավաքներ

Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից հայտնում են.

«Ավստրիայի, Շվեյցարիայի և ԱՄՆ-ի հայ համայնքները Վիեննայում, Ժնևում և Նյու Յորքում գտնվող ՄԱԿ-ի երեք գլխավոր գրասենյակների մոտ միաժամանակ կազմակերպեցին լուռ հավաքներ:

Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեսին ուղղված համատեղ նամակով համայնքի ներկայացուցիչները պահանջեցին պաշտոնապես ճանաչել Արցախի Հանրապետությունը: Նույն ընթացքում տարբեր համայնքներից համաժամանակյա թվիթ-արշավ սկսվեց»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել