ԿԳՄՍ փոխնախարար․ Կրթական հարթակ է ստեղծվել բոլոր դասարանների աշակերտների համար

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը հայտնում է․

«Սիրելի՛ աշակերտներ,

ՀՀ ԿԳՄՍ նախարարության Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը ստեղծել է կրթական հարթակ՝ e-school Armenia, որտեղ բոլոր դասարանների աշակերտների համար տեղադրվում են տեսադասեր՝ տարբեր առարկաներից:

Անցե՛ք հետևյալ հղումով՝ https://www.youtube.com/…/UCx1pxV1s85_TbYiyhxsnATg/videos , միացե՛ք e-school Armenia-ի յութուբյան ալիքին՝ սեղմելով Բաժանորդագրվել /SUBSCRIBE/ կոճակը, հետևե՛ք տեսադասերին և համալրե՛ք ձեր գիտելիքները:
Մանրամասների համար հետևե՛ք նաև e-school Armenia-ի ֆեյսբուքյան էջին»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել