Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Մեծ վշտով տեղեկացնում ենք, որ կյանքից հեռացել է մեր ավագ ընկեր՝ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի աշխատակից, նախկին օդաչու և վաստակավոր ավիատոր Գարուշ Ստեփանի Նիկողոսյանը։
Նա իր աշխատանքային գործունեությունը սկսել է 1961 թվականից՝ որպես օդաչու, անձնակազմի հրամանատար։ Երկար տարիներ զբաղեցրել է պատասխանատու պաշտոններ «Հայաէրոնավիգացիա» ՓԲ ընկերությունում, ինչպես նաև Քաղաքացիական ավիացիայի կոմիտեում։
Գարուշ Նիկողոսյանն օժտված էր բարձր պրոֆեսիոնալիզմով, եռանդուն էր, ջանասեր և նվիրված իր գործին։ Նա ունեցել է իր անուրանալի ներդրումը քաղաքացիական ավիացիայում և արժանացել է մի շարք պարգևների։
Կոմիտեի ողջ անձնակազմն իր վշտակցությունն է հայտնում նրա ընտանիքին, հարազատներին և ընկերներին:
Մենք կհետևենք քո խորհուրդներին, մեր ԱՎԱԳ ԸՆԿԵՐ…
Մենք կկարոտենք քեզ …
Քաղաքացիական ավիացիայի կոմիտե»։