Փոխոստիկանապետը՝ արգելված գրառումների, իշխանափոխության կոչերի մասին

Այսօր՝ նոյեմբերի 2-ին, լրագրողների հետ ճեպազրույցում փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանն անդրադարձավ սոցիալական ցանցերում արգելված գրառումներ կատարելու դեպքերին։

«Ոստիկանության կողմից ամենօրյա, և կարող եմ ասել, ամենժամյա մոնիթորինգ է իրականացվում` հիմնականում սոցցանցերի և էլեկտրոնային հրապարակումների հետ կապված: Այն կոչերը, այն հղումներն, այն ուղերձները, որոնք որ պարունակում են Vարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով նախատեսված հանգամանքներ, միանշանակ դրանցով անմիջապես ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ: Ինչ վերաբերում է իշխանափոխության հետ կապված կոչերին, դրանցով ևս աշխատանքներ տարվում են, սակայն հիմնականում քրեորեն համապատասխան հոդվածներով գործունեություն իրականացնում են իրավապահ այլ մարմինները՝ դիցուք, ԱԱԾ-ն և Գլխավոր դատախազությունը»,- ասաց ոստիկանապետի տեղակալը:

Նա նաև անդրադարձավ պաշտոնյաների կողմից արգելված գրառումներ կատարելուն:

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով հստակ սահմանված է, թե որ գրառումների նկատմամբ պետք է հսկողություն սահմանել, և որ դեպքերում են դրանք ենթակա տույժերի և հեռացման:  Պաշտոնատար անձինք, համաձայն ՎԻՎՕ-ի համապատասխան դրույթների՝ ենթակա չեն տուգանման տվյալ հոդվածի համար: Դա սահմանված է օրենքով, հետևաբար մենք առաջնորդվում ենք օրենքի պահանջներով»,-ասաց Արա Ֆիդանյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել