Հայրենական այս պատերազմում, ճակատում թե թիկունքում, մեր պարտքն է չխնայել ոչինչ հանուն մեր ժողովրդի. Տիգրան Ավինյան

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Սիրելի՛ հայրենակիցներ,
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի ու Պաշտպանության բանակի հրամանատար Միքայել Արզումանյանի հետ միասին պատիվ եմ ունեցել հանդիպել Արցախյան առաջին պատերազմի լեգենդար հրամանատարներ Վլադիմիր Բալայանի և Շահեն Մեղրյանի անվան կամավորական ջոկատների ազատամարտիկներին և մասնակցել նրանց պագևատրման արարողությանը:

Մեր հերոսներն ադրբեջանաթուրքական հատուկ ջոկատայինների ու վարձկան-ահաբեկիչների դեմ պայքարում անթերի կատարել են առաջադրված խնդիրները և հերթական անգամ փառքով են պսակել հայոց զինվորի անունը:

Հայրենական այս պատերազմում, ճակատում թե թիկունքում, մեր պարտքն է չխնայել ոչինչ հանուն մեր ժողովրդի ու հայրենիքի անվտանգության և անել հնարավորն ու անհնարինը հաղթանակի ցանկալի պահը մոտեցնելու համար:
Փա՛ռք մեր Բանակին,
Փա՛ռք մեր Հերոսներին»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել