Հիմնադրամի կեղծ կայքը միահամուռ ուժերով փակել տվեցինք․ Սամվել Մարտիրոսյան

Տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը տեղեկցանում է․ «Հիմնադրամի կեղծ կայքը միահամուռ ուժերով փակել տվեցինք, մերսի բոլորին»։

Հիշեցնենք, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կեղծ կայք էր ստեղծվել։

Արմեն Մկրտչյանը՝ ում գրառմամբ կիսվել է Սամվել Մարտիրոսյանը, այս մասին գրում է․«Թուրքերը ստեղծել են himnadram.org-ի նման կեղծ կայք, որտեղ հասցեի մեջ տեղերով փոխված ե  n և m տառերը: Վեբ կայքը հավաքելուց ուշադիր եղեք, որ չշփոթեք տեղերը: Կայքի ինտերֆեյսը լրիվ նույնն է:

Ես հիմա փորձում եմ օնլայն չաթով գրել դոմեյնի ռեգիստրատորին` https://www.namesilo.com: Կարող ենք բողեքել դոմեյնի ռեգիստրատորին նաև էլ. փոստով, որպեսզի միջոցներ կիրառի ու արգելափակի»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել