ԱՄՆ Օհայո նահանգի ներկայացուցիչների պալատի անդամ Ջեյ Թոդ Սմիթը մտադիր է նահանգի օրենսդիր ժողովում ներկայացնել Արցախի ինքնորոշումը ճանաչող, ինչպես նաև Արցախի դեմ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից սանձազերծած ագրեսիան դատապարտող բանաձև: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի տարածած հաղորդագրությունը, այս բանաձեւի վերաբերյալ Օհայո նահանգի Օրենսդիր ժողովի քվեարկությունը կարող է կայանալ արդեն նոյեմբերի 14-ին:
Բանաձևն ընդգծելու է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի կառավարությունների հետ ԱՄՆ վարչակազմի աշխատանքի անհրաժեշտությունը ՝ հակամարտության կայուն և խաղաղ կարգավորմանը հասնելու համար:
«Օհայոում բնակվող եւ աշխատող հայազգի ամերիկացու համար պատիվ էր նահանգի ներկայացուցիչ Ջեյ Թոդ Սմիթի հետ աշխատել այդ օրենսդրության վրա։ Դա իսկապես ոգևորիչ է իմանալ, որ մեր համայնքն ունի Օհայո նահանգի ներկայացուցիչներ, որոնք ոչ միայն պաշտպանում են մեր շահերը այստեղ` Օհայոում, այլեւ հասկանում են այն արժեքը` ազատությունը եւ ժողովրդավարությունը, որը կարևոր դեր է խաղում ամբողջ աշխարհում», – ասել է Օհայո նահանգի հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչ Դավիթ Գրիկորյանը:
Բանաձևի ընդունումից հետո Օհայո նահանգի օրենսդիր մարմինը կմիանա ԱՄՆ ինը նահանգներին և անհամար քաղաքներին ու շրջաններին ՝ Արցախի Հանրապետության ինքնորոշման և անկախության ճանաչման հարցում: