ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ նոյեմբերի 1-ին, ժամը 14:52-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բուսաբանական այգու ջրանցքում դի է նկատվել։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Հայտնաբերվել է մոտ 60 տարեկան տղամարդու դի։