ՊՎԾ ղեկավար (լիազորությունները ժամանակավորապես կասեցված) Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Եթե մի պահ պատկերացնեք, թե ինչ տարածք է ուզում Ադրբեջանը, մտքներիցդ կհանեք այդ «հող զիջելու» հակահայկական աբսուրդը։
Ես խոնարհվում եմ բոլոր հայ մայրերի առջև, բայց խնդրում եմ դեմքիս մի շպրտեք, թե մեր տղերքին ենք կորցնում։ Ախր կորուստները բոլորինս են, ու ինչպես ամեն ընտանիք, մեր ընտանիքը ևս շատ ցավոտ կորուստ ունեցել է. եղբորս (հորաքրոջս տղան) եմ կորցրել Օմարում, Մռավի լեռան վրա։ Ու էնպես չի, որ ոչ մի թիզ հող գոչել եմ միայն Երևանում։ Իմ համեստ մասնակցությունն ունեցել եմ ու դեռ ունենալու եմ հողս, գաղափարս պաշպտանելու գործում։
Թշնամին քաղաքակիրթ ազգ չէ, ով զուտ հողային վեճ է լուծում, թշնամին արյունարբու է և ուզում է մեր վախճանը, թշնամուն չենք կարող զիջել մեզ պատկանելիքը, եթե զիջելու բան կա, դա իրենց դիակներն են։
Ուրեմն մտքներիցս հանում ենք «զիջելով փրկվելու» թակարդը, ու համերաշխության մթնոլորտում ամեն մեկս մեր նվիրումն ենք բերում հայրենիքը պաշտպանելու գործում։ Եվ հետո, հայրենիքի լավագույնների արյամբ ներկված հողը զուտ հող չէ, այն արնախառը կավ է, արյամբ ու քրտինքով հարստացած սև հող է, որտեղ պետք է ծլենք, ծաղկենք ու զորանանք»։