Համազասպ Թորոսյանը՝ վարչապետի աշխատակազմի պետաիրավական վարչության պետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 29-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․

 Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 3-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554-Ն որոշման հավելվածի 147-րդ և 151-րդ կետերն ու Համազասպ Թորոսյանի դիմումը՝

1. Համազասպ Հովհաննեսի Թորոսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պետաիրավական վարչության պետ (պաշտոնի ծածկագիրը՝ 06-7-Ղ1-1)։
2. Համազասպ Հովհաննեսի Թորոսյանի պաշտոնային դրույքաչափը սահմանել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել