Բաքուն F-16 կործանիչներ կօգտագործի՝ Ադրբեջանի դեմ ագրեսիայի դեպքում․ Ալիև

Բաքուն F-16 կործանիչներ կօգտագործի՝ Ադրբեջանի դեմ ագրեսիայի դեպքում․ այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը․ հայտնում է «Ռիա Նովոստին»։

Նրա խոսքով, լրագրողներն իրեն ամեն հարցազրույցի ժամանակ հարցնում են՝ որտեղի՞ց Ադրբեջանին թուրքական F-16։

«Արդեն հոգնել եմ պատասխանելուց: Դուք արբանյակներ ունեք, դուք ի՞նչ է, չգիտե՞ք՝ ինչ ենք անում: Բացեք և տեսեք՝ օդում, թե գետնին են հիմա F-16-ները: Բոլորն էլ գիտեն, որ դրանք գետնին են, որ եկել են զորավարժությունների ժամանակ, իսկ պատերազմի մեկնարկից հետո մնացել են այստեղ», – ասել է Ալիևը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել