Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը քննության է առել քրեական գործն ըստ մեղադրանքի Կարեն Պ.-ի (անունը փոխված է):
Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 15.12.2007թ. ՌԴ Կեմերովոյի մարզի Կիսելյովսկ քաղաքի Կրասնոբրոդսկայա 1 հասցեում գտնվող «Մեֆիսա» գիշերային ակումբում անձնական անբարեհաճ փոխհարաբերությունների կապակցությամբ ծագած վիճաբանության ընթացքում, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, ապօրինի կերպով կրած 9մմ տրամաչափի փամփուշտ կրակելու ատրճանակի ձևափոխված ակոսափող ԻԺ-79 տեսակի գազային ատրճանակով առնվազն 6 կրակոց է արձակել Արամ Ն.-ի ուղղությամբ, ինչի արդյունքում ստացված մարմնական վնասվածքներից վերջինս տեղում մահացել է:
Վերջինիս նկատմամբ խափանման միջոց չի ընտրվել.
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net