Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քրեական գործն ըստ մեղադրանքի Ա. Կարապետյանի:
Ա. Կարապետյանը մեղադրվում է նրանում, որ հանդիսանալով ՀՀ ՈԶ 1033 զորամասի պայմանագրային զինծառայող, կոչումով շարքային, պարտավոր լինելով զորամասի հրամանատարի կողմից նախապես հաստատված գրաֆիկի համաձայն ներկայանալ ծառայության, երեք ամսվա ընթացքում երեք անգամ, մինչև երեք օր տևողությամբ, առանց հարգելի պատճառների ծառայության չի ներկայացել:
Որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net