Կարինե Հակոբյանին (անուն, ազգանունը փոխված է) մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012թ. օգոստոսի 20-ին իր ծանոթ` Կարեն Կարապետյանի (անուն, ազգանունը փոխված է) կողմից Երևան քաղաքի Անդրանիկի փողոցի X շենքին կից ավտոտնակից հափշտակել է պանիր, այնուհետև, Կարենի առաջարկով, Մալաթիայի գյուղամթերքների շուկայում փնտրել և գտել է գնորդ` Նարինե Մելքոնյանին (անուն, ազգանունը փոխված է), որի հետ պայմանավորվելով` իրացրել է ակնհայտ հանցավոր ճանապարհով ձեռք բերված պանիրը:
Մեղադրյալի Կարինե Հակոբյանը նախկինում դատված չէ, իսկ սույն գործով որպես խափանման միջոց կիրառվել է ստորագրություն չհեռանալու մասին:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net