«Արմավիա» ավիափոխադրողն ապրիլի 1-ից դադարեցնում է չվերթները։ Տարածված հաղորդագրության մեջ մասնավորապես ասված է.
«Ներկայիս դրությամբ իրավիճակն այնպիսին է, որ աշխատելն այլևս անհնար է։ Այդ իսկ պատճառով որոշում է կայացվել դադարեցնել թռիչքները և սկսել սնանկացման գործընթացը։
Ընկերությունը շնորհակալություն է հայտնում իր բոլոր ուղևորներին, որոնց հետ աշխատել է 12 տարի, և մաղթում է նրանց հաջողություն»։
Աղբյուրը` Իրավաբան.net