Հայտնի է, որ որդեգրումը իրավաբանական այն ակտն է, որի համաձայն որդեգրողները և որդեգրվածները ձեռք են բերում ծնողների և զավակների համար օրենքով նախատեսված իրավունքներ և պարտականություններ:
Ամուսնության մեջ չգտնվող որդեգրողի և որդեգրվող երեխայի տարիքային տարբերությունը պետք է լինի տասնութ տարուց ոչ պակաս։
Երեխային խորթ հոր (խորթ մոր) կողմից որդեգրելիս նշված տարիքային տարբերության սահմանափակում չի նախատեսվում:
Աղբյուր՝ Իրավաբան.net