Պատիժը կրելու ընթացքում փորձել է ձեռք բերել զգալի չափի տեսակի հոգեմետ նյութ

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանքը քննության է առել քրեական գործն ըստ մեղադրանքի Հովհաննես Հ.-ի, (անունները փոփոխված են):

Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ՀՀ ԱՆ Էրեբունի ՔԿՀ-ում պատիժը կրելու ընթացքում 02.12.2011թ. առանց իրացնելու նպատակի, անձնական օգտագործման համար Գոռ Վ.-ի օժանդակությամբ փորձել է ապօրինի ձեռք բերել զգալի չափի` 0,308 գրամ տրամադոլ տեսակի հոգեմետ նյութ:

Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց չի ընտրվել:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել