Վիճաբանության ընթացքում սուր-ծակող գործիքով հարվածել է Արմենին

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը քննության է առել քրեական գործն ըստ մեղադրանքի Նարեկ Հ.-ի (անունները փոփոխված են):
Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ծագած վիճաբանության ընթացքում իր մոտ գտնվող, որպես զենք օգտագործվող առարկայի սուր, ծակող-կտրող գործիքի օգնությամբ, ծանր մարմնական վնասվածք հասցնելու դիտավորությամբ հարվածել է Արմեն Բ.-ին և պատճառել առողջության ծանր վնաս, որն արտահայտվել է կրծքավանդակի շրջանի ծակած-կտրած թափանցող վերքի ձևով, որի ընթացքում էլ հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքի դրսևորմամբ, սեռական բնույթի հայհոյանքներ տալով` կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը։

Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանվորումը:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել