Հայրը՝ մեկուսարանում գտնվող որդուն փորձել է թմրամիջո՞ց փոխանցել

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում դատվածություն ունեցող Վահագն Մ.-ի և նախկինում դատվածություն չունեցող Սոս Մ.-ի դեմ հարուցված քրեական գործը:

Նրանց մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ Վահագն Մ.-ը ՀՀ ԱՆ Նուբարաշեն ՔԿՀ-ում կալանքը կրելու ընթացքում 02.11.2012թ. առանց իրացնելու նպատակի, անձնական օգտագործման համար, իր հոր` Սոս Մ.-ի օժանդակությամբ փորձել է ապօրինի ձեռք բերել զգալի չափի` 0,016 գրամ բուպրենորֆին և 2,44 գրամ չորացված մարիխուանա տեսակի թմրամիջոցներ:

Գործով մեղադրյալ Վահագն Մ.-ի նկատմամբ սույն գործով որպես խափանման միջոց չի ընտրվել, քանի որ վերջիս գտնվում էր կալանքի տակ, իսկ մյուս մեղադրյալ Սոս Մ.-ից վերցվել է ստորագրություն չհեռանալու մասին:

Մեղադրանքի պաշտպանությունը դատարանում իրականացվում է ՀՀ Գլխավոր դատախազության կողմից:

Նյութում ներկայացված անձանց անունները հասկանալի պատճառներով փոփոխված են:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել