«Հայ ենք, բոլորս էլ առյուծ ենք՝ էգ, թե որձ»․ հայերը վերադառնում են հայրենիք
Չնայած արդեն 11 օր է Արցախի Հանրապետությունում կյանքի և մահվան գոյամարտ է, դա չի խանգարում մեր հայրենակիցներին վերադառնալ հայրենիք: Նրանք գալիս են օգնելու թիկունքում և առաջնագծում պայքարողներին: Երիտասարդից տարեց շտապում են հասնել առաջնագիծ:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին, ժամը 07։10-ից Ադրբեջանի Հանրապետությունը Արցախի Հանրապետության սահմանագծի ողջ երկայնքով ռազմական հարձակում է սկսել՝ թիրախավորելով նաև խորը թիկունքում տեղակայված բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը։ Կրակոցներ են արձակվել նաև Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի ուղղության։ Կան նաև քաղաքացիական զոհեր։
Մանրամասները՝ տեսանյութում