Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում նախկինում դատվածություն չունեցող Ալիկ Դ.-ի դեմ հարուցված քրեական գործը:
Ալիկ Դ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր մորաքույր Ս. Գ.-ի հետ համատեղ բնակվելով վերջինիս պատկանող Երևան քաղաքի Տ. Մեծի X շենքի X բնակարանում, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, 03.06.2011թ. կենցաղային հարցերի շուրջ ձևավորված անբարեհաճ փոխհարաբերությունների պատճառով, սպանելու դիտավորությամբ բռունցքներով ու ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել Ս. Գ.-ի մարմնի տարբեր մասերին, նրան պատճառել կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ, որի արդյունքում վերջինս մահացել է:
Գործով մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Մեղադրանքի պաշտպանությունը դատարանում իրականացվում է Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության կողմից:
Նյութում ներկայացված անձանց անունները հասկանալի պատճառներով փոփոխված են:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net