Մի քանի հարյուր թոշակառուներ խնդրել են, որ այս ամսվա թոշակը փոխանցվի բանակին․ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար

Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Ավետ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջոըմ գրում է․

«Էն որ մեր ազգն անպարտելի ա, համոզվում ես ամեն քայլափոխի: Ամենաթարմն ու ամենահուզիչ ապացույցն ասածիս էսօր արձանագրվեց: Կենտրոն ՎՇ-ի մի քանի հարյուր թոշակառուներ կապ են հաստատել Սոցիալայան աջակցության կոնտրոնի բաժնի հետ ու պայքարել, որ իրենց այս ամսվա թոշակը փոխանցվի բանակին»։

«Հայաստան» համահայկական հիմնադրամն իր էջում նման լուսանկար էր հրապարակել՝ նշելով․ «Համախմբված ենք և հաղթական։ Ոչինչ չի կարող կանգնեցնել մեր նվիրատուներին»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել