Ես այս խելագարության կանխավարկածը չեմ կարողանում հասկանալ․ Արայիկ Հարությունյանը՝ երեխաների կողմից դիմակների կրման մասին

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը կհետևի համաճարակային իրավիճակին, իսկ դիմակների կրման համապատասխան ուղեցույցը հընթացս կարող է փոփոխվել, այսօր՝ սեպտեմբերի 16-ին, տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարել է նախարար Արայիկ Հարությունյանը։

Նա նշել է, որ փոփոխություններ կանեն, եթե լինի դրա անհրաժեշտությունը, սակայն այս պահին այն չկա։ Չկան նաև ծնողների կողմից բողոքներ՝ կապված դիմակների կրման հետ։ ԿԳՄՍՆ ղեկավարը նշել է նաև, որ երեխաների ու աշակերտների գործոնը շահարկվում է տարբեր նպատակներով։

«Այդ երեխաները, աշակերտները մեր ու հարազատների ընտանիքներում մեծացող երեխաներ են, և ես չգիտեմ՝ ինչ խելագարության կանխավարկածով մենք պետք է առաջնորդվենք՝ մտածելու, որ նախարարությունն ընդունել է մի այնպիսի կանոնակարգում կամ ԱՆ-ն մեզ տվել է այնպիսի ցուցումներ, որ ազդելու է սերունդների առողջության վրա։ Ես այդ խելագարության կանխավարկածը չեմ կարողանում հասկանալ»,- ասել է նա՝ հորդորելով զոհ չդառնալ կեղծ լուրերի։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել