ՀՀ-ում կորոնավիրուսի 257 նոր դեպք կա. Ապաքինվել է ևս 128 մարդ

Հայաստանում սեպտեմբերի 16-ի դրությամբ կորոնավիրուսով դեպքերը հասել են 46,376-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 257-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Ապաքինվել է ևս 128 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 42,069 է, փաստացի բուժվողներինը՝ 3101։

Մահվան 3 դեպք է գրանցվել. բոլորը՝ կորոնավիրուսից։ Ընդհանուր առմամբ կորոնավիրուսից մահվան 923 դեպք կա, այլ պատճառով՝ 283։

Մեկ օրում թեստավորվել է 4135 մարդ։ Ընդհանուր առմամբ, 247,839 թեստ է արվել։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 15-ին գրանցվել էր վարակման 150, իսկ սեպտեմբերի 14-ին 107 դեպք։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել