Դանակով 5 հարվածներ է հացրել Արամի կրծքավանդակին

Արաբկիր Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը քննության է առել քրեական գործն ըստ մեղադրանքի Խաչիկ Գ.-ի:

Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա անձնական բնույթի վիճաբանության ժամանակ սպանելու դիտավորությամբ դանակով 5 հարված է հասցրել Արամ Մ.-ի կրծաքվանդակի շրջանում՝ ապօրինաբան վերջինիս զրկելով կյանքից։

Խաչիկ Գ.-ն կալանավորված է:

Իսկ համաձայն ՀՀ քրեական օրնսգրքի 104-րդ հոդվածի` սպանությունը՝ ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը, պատժվում է ազատազրկմամբ՝ 8-15 տարի ժամկետով:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել